ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Հանգանակության արկղը դրված է Հանրապետության հրապարակի մասնաճյուղում: Փաստորեն, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նման վատ վիճակում է, երբ 10, 20 դրամները եւ 1-դոլարանոցն են դարձել զինվորի հույսը:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Որտե՞ղ պետք է դիմի քաղաքացին ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ եւ հրատապ օգնություն ստանալու համար:

Ռիտա Աղաբեկյան (24 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք` օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

 

 

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ

ՀԱՐՑ. Ովքե՞ր եւ ե՞րբ կարող են անվճար այցելել թանգարաններ:

Մարիամ Մեջլումյան (19 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ մշակույթի նախարարության ենթակայութամբ գործող թանգարանների մշտական ցուցադրությունների անվճար այցելության արտոնություններ են սահմանված թանգարանային աշխատողների, պետական պաշտոնական պատվիրակությունների, մշակույթի ժառանգության բնագավառի ուսանողների, ժամկետային զինծառայողների, ՀՀ ստեղծագործական միությունների անդամների, լրագրողների (տեղեկույթ ստանալու կամ լուսաբանելու նպատակով), նախադպրոցական տարիքի երեխաների համար աշխատանքային բոլոր օրերին, (այցելուի կամ խմբի ղեկավարի կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությունը եւ թանգարանի կողմից դրանց պահպանությունը պարտադիր է), իսկ մյուս բոլոր այցելուների համար թանգարաններ այցելությունն անվճար է յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումն իրականացվում է՝ ՀՀ կառավարության 2007 թ. հունիսի 1-ի N 827-Ն որոշման պահանջների համաձայն: Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս հայտատուն մաքսային մարմին պետք է ներկայացնի հայտարարագիր, մշակութային արժեքներն ու դրանց լուսանկարները /3 օրինակ/: Մաքսային մարմնում համապատասխան ընթացակարգով ձեւակերպվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:

 




Լրահոս