
Օգոստոսի 23-ին նշվել է ՀՀ հյուսիսարևելյան հատվածում տեղակայված N զորամասի կազմավորման տարեդարձը։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են զորամիավորման և զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, սպաներ և զինվորներ։ Ներկայացվել է զորամասի կազմավորման պատմությունը և անցած մարտական ուղին։ «Զորամասի անձնակազմը փառքով է կատարել առաջադրված բոլոր մարտական խնդիրները, հերոսական բազում դրվագներով այստեղ իրենց մարտական կենսագրությունն են կերտել բազմաթիվ զինծառայողներ»,- նշել է զորամասի հրամանատարը։
Միջոցառման ընթացքում մի շարք զինծառայողներ և պահեստազորի սպաներ պարգևատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների, մարտական պատրաստության բարձր ցուցանիշների և զինվորական բարձր կարգապահության համար: