Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Թուրինի «Յուվենտուսի» դեմ Իտալիայի առաջնության երրորդ տուրի հանդիպումից առաջ խոսել է իր ղեկավարած թիմի նորեկ, 28-ամյա արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի մասին, որն այս ամռանն է հեռացել «Յուվենտուսից»»
«Ամեն ինչ կախված է խաղացողի բնավորությունից։ Չգիտեմ՝ ինչպես է Պաուլոն մտադիր գործել։ Նա ունի մանկական դեմք, բայց երեխա չէ։ Մենք կարող ենք քննարկել նրա խաղը, բայց իր հույզերը նա կվերահսկի։
Վերջին օրերին անսովոր ոչինչ չեմ նկատել։ Սպասում եմ սովորական հանդիպում։ Հնարավոր է՝ լինեն հույզեր, բայց խաղից առաջ եւ հետո»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։
«Յուվենտուս» – «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին։