Սուրմալուի պայթյունի գործով ձերբակալված փոխտնօրենն ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ին Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հուժկու պայթյունի գործով մյուս 3 ձերբակալվածները կալանավորվել են։ Սակայն «Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօերնին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Փոխտնօրենին մեղադրանք է առաջադրված առևտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Կալանավորված մյուս երեք անձինք տնտեսվարողեր են, որոնց անունները ևս հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով մահացավ 16 մարդ, ևս մեկը համարվում է անհետ կորած։




Լրահոս