ԱԺ նստաշրջանին ու «թեժ աշնանն» ընդառաջ․ ի՞նչ կանի խորհրդարանական ընդդիմությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական դաշտի ընդդիմադիր խաղացողները, որ մի քանի թևի են բաժանվում, դեռ խաղաքարտերը չեն բացում, թե ի՞նչ են պատրաստվում անել, այսպես ասած, «թեժ աշնանն» ընդառաջ։ Այժմ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնած «Անկախություն» շարժումն է ակտուալ։

Նախկին մարզպետը, սակայն, Հանրապետության հրապարակում մեկ հանրահավաք կազմակերպելուց հետո էլ ոչինչ չի նախաձեռնել։ Նրա կողմից կազմակերպվելիք հաջորդ հավաքը, ըստ նախապես հայտարարվածի, մեկ էլ սեպտեմբերի 21-ին կլինի։

«Դիմադրություն» շարժումն է սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, հանրահավաքի պատրաստվում։ Բայց թե ի՞նչ են ասելու կամ ինչպե՞ս են գործելու, դեռևս հայտնի չէ։
ArmLur.am-ը փորձեց հասկանալ, թե «թեժ» աշնանն» ընդառաջ ի՞նչ է պատրաստվում անել խորհրդարանական ընդդիմությունը, կվերադառնա՞ն արդյոք խորհրդարանական աշխատանքին։ «Այս պահին խորհրդարան գնալու օրակարգ չունենք, նման հարց չի քննարկվում»,- մեզ ասացին թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները։
ԱԺ հերթական՝ աշնանային նստաշրջանը, նշենք, սեպտեմբերի 12-ին կմեկնարկի։

Սևակ Վարդումյան




Լրահոս