ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Հետաքրքիր լուսանկար է ստացվել մեր երթուղիներից մեկում: Կարծես մեր վարորդները զգուշացնում են, թե ինչքան անապահով են մեր ճանապարհները:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Կարելի՞ է երեխային տանել դպրոց, եթե չի լրացել նրա 6 տարեկանը։

Նինա Երեմյան (21 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց 6 տարեկանը լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակը ապահովվում է կրթության բովանդակային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի եւ յուրաքանչյուր երեխայի զարգացման առանձնահատկությունների ու կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի, երեխաների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ձեւավորմամբ՝ այդ տարիքի երեխաների առանձնահատկություններին, զարգացման ոլորտներին եւ ուղղություններին համապատասխան:

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ է տեխնիկական կանոնակարգը:

Մկրտիչ Սաֆարյանը (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեխնիկական կանոնակարգը փաստաթուղթ է, որն ընդունվել է՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան կամ ՀՀ օրենքով կամ ՀՀ կառավարության որոշմամբ, որով սահմանվում են արտադրանքի բնութագրերի եւ (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին՝ ներառյալ կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող կատարման եւ կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաեւ արտադրանքի ներմուծման եւ շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաեւ արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման եւ պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր, ինչպես նաեւ արտադրանքի գրանցման մասին պահանջներ:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փորձանմուշների կանխիկ գնում կատարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով այդ նպատակի համար  նախատեսված միջոցներից: Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրված ստուգում իրականացնելու մասին հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա ստուգման իրականացման ընթացքում ստուգաթերթի համապատասխան հարցը պարզաբանելու նպատակով գնման ենթակա փորձանմուշների քանակի ու պահանջվող գումարի հաշվարկը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի ղեկավարին փորձանմուշների գնման համար անհրաժեշտ դրամական միջոցների տրամադրումն ապահովելու նպատակով:




Լրահոս