
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Արփինե Դավոյանը նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում:
Մասնավորապես, նրանք առաջարկում են ավելացնել մի դրույթ, ըստ որի «Երդվելուց հետո՝ պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրում են երդման տեքստի տակ»:
Այս նախագծով նրանք առաջարկում են նախատեսել բոլոր պատգամավորների համար Ազգային ժողովի նիստում երդման տեքստի տակ ստորագրում: Հիմնավորման մեջ նշվում է, թե առաջարկը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը:
Հանրությանը տրված երդումը ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական եւ պատասխանատու վարքագծի կարեւոր բաղադրիչ:
Ն.Հ.