
Օգոստոսի 25-ին մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ի (վիճակը գնահատվում էր ծանր) առողջական վիճակում, բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ, արձանագրվել է դրական տեղաշարժ:
Զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից, տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: