ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ քանաքեռցի Տույի, Աժ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի եւ եւս երկու անձանց սպանության դեպքով։ Եվ, ահա, քրեական գործը դատարանում է եւ մակագրվել է Երեւան քաղաքի դատավոր Մանվել Շահվերդյանին։

 

Armlur.am-ին ուշագրավ հանգամանք է հայտնի դարձել։ Սպանված ԱԺ նախկին պաագամավոր Արտուշ Սիմոնյանին, որը կրակոցների ժամանակ մահացավ իր սեփական տան բակում, նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել:

Այսպիսով, տեղեկացանք, որ Հակոբ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:36-ի սահմաններում խմբի կազմում՝ հոր՝ Արտուշ Սիմոնյանի, եղբայրներ Վլադիմիր եւ Հովհաննես Սիմոնյանների եւ մտերիմներ Տիգրան Հարությունյանի եւ Արսեն Ալեքսանյանի հետ, Արթուր Հայկի Ղազարյանին, Արայիկ Բորիսի Խաչատրյանին, Արթուր Աշոտի Բորյանին, Գեւորգ Արթուրի Ջաբուրյանին եւ Գեղամ Արտուշի Ղազարյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ Երեւան քաղաքի Քանաքեռ 16-րդ փողոցի 16Ա տան բակում վերջիններիս հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախապես ապօրինի կերպով ձեռք բերված եւ իրենց մոտ ապօրինի կերպով պահվող հրազեններով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ատրճանակներով կրակել եւ ապօրինաբար կյանքից զրկել են Արթուր Ղազարյանին, Արայիկ Խաչատրյանին եւ Արթուր Բորյանին, իսկ Գեղամ Ղազարյանին եւ Գեւորգ Ջաբուրյանին պատճառել են հրազենային վնասվածքներ եւ վերջիններիս սպանությունն ավարտին չեն հասցրել՝ իրենց կամքից անկախ՝ Գ. Ղազարյանի եւ Գ. Ջաբուրյանի՝ փախուստի դիմելու հանգամանքով պայմանավորված:

Արտյուշ Վլադիմիրի Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, որդիների՝ Վլադիմիր, Հովհաննես, Հակոբ Սիմոնյանների, մտերիմներ Արսեն Ալեքսանյանի եւ Տիգրան Հարությունյանի հետ նախնական համաձայնության գալով, խմբի կազմում Արթուր Հայկի Ղազարյանին, Արայիկ Բորիսի Խաչատրյանին, Արթուր Աշոտի Բորյանին, Գեւորգ Արթուրի Ջաբուրյանին եւ Գեղամ Արտուշի Ղազարյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:36-ի սահմաններում, Երեւան քաղաքի Քանաքեռ 16-րդ փողոցի 16 Ա տան բակում վերջիններիս հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախապես ապօրինի կերպով ձեռք բերված եւ իրենց մոտ ապօրինի կերպով պահվող հրազեններով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ատրճանակներով կրակել եւ ապօրինաբար կյանքից զրկել են Արթուր Ղազարյանին, Արայիկ Խաչատրյանին եւ Արթուր Բորյանին, իսկ Գեղամ Ղազարյանին եւ Գեւորգ Ջաբուրյանին պատճառել են հրազենային վնասվածքներ եւ վերջիններիս սպանությունն ավարտին չեն հասցրել՝ իրենց կամքից անկախ՝ Գ. Ղազարյանի եւ Գ. Ջաբուրյանի՝ փախուստի դիմելու հանգամանքով պայմանավորված:

Այս գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել նախկին պատգամավորի մյուս երկու որդիները եւ նրանց տանը գտնվող բարեկամներից մեկը` Արսեն Ալեքսանյանը. մյուս որդին ազատության մեջ է։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 27-ին Հրազդանի կիրճում հայտնաբերվել, բաժին է բերվել եւ ձերբակալվել 59-ամյա Արմեն Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

 

 

ՄԻԵԴ-Ը ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Օգոստոսի 18-ին Ադրբեջանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանին անմիջապես եւ անվերապահ իր վերահսկողության տակ գտնվող ուժերին եւ կառույցներին դադարեցնել Բերձոր քաղաքի եւ շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը՝ ներառյալը տների այրումը, եւ տրամադրել տեղեկատվություն՝ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ Ս.թ. օգոսոտոսի 22-ին ՄԻԵԴ-ը մերժել էր Ադրբեջանի դիմումը եւ արձանագրել, որ բացակայում է նոր միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը:

 

 

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կարմիր գծերը» խախտողների հեռախոսահամարներին հաղորդագրություններ կուղարկվեն: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։ Համայնքը նախանշում է իրավախախտման մասին ծանուցման եւս մեկ գործիք ունենալ: Քաղաքապետարանն առայժմ ծանուցումն ապահովում է փոստով կամ «Ազդարար» կայքով: Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը օգոստոսի 29-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծել է, որ համայնքի նպատակն ամենեւին էլ քաղաքացիներին տուգանելը չէ, այլ խախտման պարագայում ծանուցման եւս մեկ՝ մատչելի տարբերակի ստեղծումը:

 

 

 

ԴԱՍԱԼՔՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ

Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 27-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել եւ Թումանյանի բաժին է տեղափոխվել 52-ամյա Ասատուր Մ.-ն, որը 2011թ. հուլիսի 17-ից հետախուզվում էր՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

 

 

 

ՓՈՐՁԵԼ ԵՆ ԿԱՆԽԵԼ

Ուշագրավ դեպք՝ Նոր Նորքում: Հարազատները փորձել են կանխել բարեկամի ինքնասպանությունը, սակայն, ցավոք, նա, գիտակցության չգալով, մահացել է: ArmLur.am-ը հայտնի դարձավ, որ 39 տարեկան Ա.Պ.-ն Նոր Նորքի 8-րդ զանգվածի իրենց շենքի նկուղում պարանով կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել, սակայն հարազատները տեսել են եւ ամեն ինչ արել են՝ կանխելու նրա գործողությունները, նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ օգոստոսի 29-ին՝ ժ. 03:00-ին, գիտակցության չգալով, 39 տարեկան տղամարդը մահացել է: Իսկ թե ինչն է պատճառը, դեռեւս հայտնի չէ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ԱՏՐՃԱՆԱԿՆԵՐ

Ոստիկանության աշխատակիցները Արտաշատ քաղաքում օգոստոսի 27-ին իրականացրել են հատուկ օպերացիա:

Արտաշատում հայտնի Բդոյի Դավիթ մականվամբ Դավիթ Պողոսյանը իր մոտ պահում է թմրանյութեր եւ զենք-զինամթերք։ Դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել Բդոյի Դավիթի՝ Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի 58/1 հացսում գտնվող «Աուրա» գիշերային ակումբում։

Խուզարկության արդյունքում Դ. Պողոսյանի աշխատասենյակում հայտնաբերվել է կանաչավուն չորացված, մասնատված, կանեփանման բույսի զանգված, որ եղել է 2 փաթեթով։ Մեկի մեջ եղել է 16.64 գ, իսկ մյուսի մեջ՝ 11.85 գ։  Աշխատասենյակում հայտնաբերվում են նաեւ մասնատված «Մակարով» եւ «ՏՏ» տեսակի ատրճանակներ, թվով 18 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Դ. Պողոսյանը կասկածանքով ձերբակալվել եւ ներկայացվել է  Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է

Օգոստոսի 28-ին՝ ժամը 21:30-ին, Երեւանի Շրջանցիկ թունելի 2,8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը. 43-ամյա վարորդ Տիգրան Ս.-ն մահացել է, իսկ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոցի ճանապարհին մահացել է նաեւ 62-ամյա ուղեւոր Մնացական Գ.-ն:

 

 

 

23 ՏԱՐԻ ԱՆՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել եւ օգոստոսի 26-ին Մոսկվա-Երեւան չվերթի ինքաթիռով Հայաստան է տեղափոխվել 53-ամյա Վախթանգ Պ.-ն, որը 1999 թ. օգոստոսից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ եւ 324-րդ հոդվածների մեղադրանքով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Խափանման միջոցը՝ կալանք: Նա փոխանցվել է Բազումի բաժնի ծառայողներին:

 




Լրահոս