Գեղարքունիքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։

Տարածքից ավազ տեղահանող բեռնատար ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ոստիկանության մարզային վարչություն՝ հայտնում են տեսչական մարմնից։




Լրահոս