ՖՈՏՈ. Հայ հայտնիներից ում երեխաներն են գնացել առաջին դասարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, նշվում է Գիտելիքի միջազգային օրը: Հայաստանի Հանրապետության դպրոցներում այսօր հնչեց առաջին զանգը: Առաջին դասարանցիներն այսօր սրտի թրթիռով առաջին անգամ դպրոց գնացին՝ շփոթված, մի քիչ վախվորած, բայց մեծ ուրախությամբ: Այս խառնաշփոթից անմասն չեն մնում նաեւ  հայ հայտնիները:

ArmLur.am-ը առանձնացրել է հայկական շոուբիզնեսի այն ներկայցուցիչներին, որենք այսօր իրենց երեխաներին առաջին անգամ ճանապարհել են դպրոց:

Այս տարի առաջին քայլերն  է անում դեպի դպրոց երգչուհի Էմմի առաջին զավակը՝ Դանիելը: Այս առթիվ նա լուսանկարներ է հրապարակել եւ շնորհավորել որդուն:

Նշենք, որ երգչուհին ամուսնությունից հետո  մշտական բնակություն է հաստատել Ամերիկայի միացյալ Նահանգներում:

Այսօր դպրոց են ճանապարհել նաեւ իրենց առաջնեկին հաղորդավարուհի, մոդել Լիլիթ Մուրադյանը:

«Անդրեան գնաց առաջին դասարան, արդեն մեծ աղջիկ է, ես էլ մեծ կին, բոլորի ճուտիկների սեպտեմբերի 1-ը շնորհավոր, դուք մենակ առողջ եղեք, մնացածը մենք կանենք»,-գրել է նա:

Այսօր իրենց երեխաներին առաջին դասարան են ճանապարհել երգչուհիներ Սիրուշոն, Լիլուն եւ Աննա Թովմասյանը:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս