Պետական բյուջեի ծախսերի աճը զգալիորեն զիջում է եկամուտների աճին. ինչու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրական տվյալները ուսումնասիրելով՝ ArmLur.am-ը բացահայտել է, որ պետական բյուջեի ծախսերի աճը շարունակում է զգալիորեն զիջել եկամուտների աճին:

Ինչպես, բացատրենք. ՀՀ պետական բյուջեի ծախսերը 2022թ. հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.1%-ով կամ 43.3 մլրդ դրամով, որից 18.1 մլրդ դրամը կազմում է ընթացիկ, իսկ 25.1 մլրդ դրամը՝ կապիտալ ծախսերի աճը:

Հարկ է նշել, որ կապիտալ ծախսերը ընդհանուր կազմել են 115.5 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի ճշտված պլանը 2022թ. առաջին 9 ամիսների համար կազմում է 293.4 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ կապիտալ ծախսերի կատարման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում պլանը կթերակատարվի:




Լրահոս