Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 31-ին, ժամը 11:17-ին ահազանգ է ստացել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Ըղնքարձոր» հանդամասում այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել` 15:20-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:




Լրահոս