Խորհրդարանում Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցող աշակերտների հետ հանդիպում-դաս են անցկացրել նաև ընդդիմադիր պատգամավորները:
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ մի շարք թեմաների հետ մեկտեղ Թովմասյանը դպրոցի սաների հետ նաև 44-օրյա պատերազմի, պատերազմում պարտությանն առնչվող հարցերի վերաբերյալ է զրուցել:
Թովմասյանից բացի ԱԺ նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է գնացել՝ կրկին նույն նպատակով:
«Դասախոսության հրավերը ընդունելուս պատճառը շատ պարզ է՝ ես համարում եմ, որ մեր դպրոցականները արժանի չեն նրան, որ կյանքում առաջին անգամ Ազգային ժողովի շենք մտնելով՝ շփվեն միայն իշխող խունտայի երեսփոխանների հետ»,- Facebook-ի իր էջում գրել է նա:
Սևակ Վարդումյան