
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինա Հարությունյանի հետ սեպտեմբերի 1-ին այցելել է մայրաքաղաքի Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր ու ներկա գտնվել առաջին զանգի հանդիսավոր արարողությանը: Հայտնում է ԱՀնախագահի մամուլի ծառայությունը։
Երկրի ղեկավարը շնորհավորել է ուսուցիչներին և աշակերտներին Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ մաղթելով նրանց հաջողություններ, աշխատասիրություն ու ամենայն բարիք:
Միաժամանակ նախագահը համոզմունք է հայտնել, որ աշակերտները կգործադրեն բոլոր ջանքերը անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու ուղղությամբ, կդառնան գրագետ ու կիրթ մարդիկ, իրենց երկրի արժանի քաղաքացիներ, քանի որ նաև դրանով է պայմանավորված Արցախի ապագա հզորությունն ու զարգացումը: