Սյունիքի մարզպետն այցելել է Բերձորից ու Աղավնոյից Քարահունջ տեղափոխված քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ և այսօր Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված բնակիչների տներ շրջայցին միացել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, այցելել Քարահունջում հաստատված ընտանիքներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել կեցության պայմաններով ու լսել խնդիրները։

Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

«Այսօր արդեն մարզպետարանի աշխատակիցները սկսել են արձագանքել մինչ այս գրանցած խնդիրներին․ Գորիս է հասցվել անհրաժեշտ կենցաղային տեխնիկա ու, ըստ անհրաժեշտության, հատկացվել ընտանիքներին։ Գործընթացը կշարունակվի»,- նշվում է հայտարարության մեջ:




Լրահոս