Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցում բացվեց դպրոցի սիրելի շրջանավարտներ` Համլետ Հովհաննիսյանի և Արման Խաչատրյանի անունով դասասենյակներ՝ վառ պահելով նրանց անունն ու գործը։ Նշենք, որ Համլետն ու Արմանը զոհվել են 44֊օրյա պատերազմում, խորը վիշտ թողելով բոլորի սրտերում: Սակայն նրանց ապրեցնելն ու նրանց անունն ու հիշատակը վառ պահելը յուրաքանչյուրիս պարտքն է։
ArmLur.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Լիանա Մուրադյանն ասաց, որ այն դասենյակները, որտեղ Համլետն ու Արմանն են սովորել, կոգեշնչեն աշակերտներին` լինելու հայրենատեր և ազգային արժեքներն իրենց մեջ կրող քաղաքացիներ:
Զրուցեցինք նաեւ նահատակված հերոսների ծնողների հետ, ովքեր շատ հուզված, բայց և հպարտ էին իրենց զավակներով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան