Երևանի քաղաքապետարանում և Գյումրու համայնքապետարանում երևի տեղյակ չեն, որ Սեպտեմբեր 2-ը սկսած 1991 թվականից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օրն է, եվ վերջին 31 տարում ՀԱՅ ԱԶԳԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ը նշում է որպես Արցախի օր, որպես Արցախի Հանրապետության անկախության հռչակման օր և այս օրը հնարվոր ՉԷ ջնջել մեր օրացույցից, աղավաղել օրվա խորհուրդն ու իմաստը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:
«Ընդամենը կարելի էր մեկ օր, ուղիղ 24 ժամ հետաձգել մեր շատ սիրելի Գյումրի քաղաքի օրը, այդպիսով չաղավաղելով այդ օրվա խորհուրդը ու հանրությանը ևս մեկ անգամ հիշեցնելով ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ գոյության իմաստը:
հ.գ. Տեղյակ եմ, որ Գյումրու օրը նախատեսված էր նշել օգոստոսի վերջին, որը հետաձգվեց Սուրմալու տոնավաճառում տեղի ունեցած ողբերգության պատճառով, բայց չէ որ կարելի էր Գյումրու օրվա տոնակատարության օր ընտրել ցանկացած օր բացի Սեպտեմբերի 2-ից:
Սեպտեմբերի 2-ին նշվում է ԼՂՀ հռչակման օրը: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների՝ բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ Ստեփանակերտում տեղի ունեցած համատեղ նստաշրջանում որոշվեց հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքներում: Այս նույն տարածքներով 1988թ. պատգամավորները որոշել էին միավորվել Խորհրդային Հայաստանի հետ: 1991թ. օգոստոսին Ադրբեջանում ընդունված «1918-1920 թթ. պետական անկախության վերականգնման» մասին հռչակագիրը արցախահայությանը դրդեց բռնել անկախ պետություն ստեղծելու ուղին՝ անկախության ճանաչումից հետո ՀՀ-ին միանալու երազանքով: ԼՂՀ անկախության հռչակագիրն ամրապնդվեց 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով»: