ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հանցագործության մասին հաղորդում է ստացվել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Հովհաննիսյանի դեմ: ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ հաղորդումը ներկայացվել է այն հիմքով, որ նա ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները։


























