COVID-19 կորոնավիրուսով հիվանդացությունն աշխարհում շաբաթվա ընթացքում անկում Է գրանցել 16 տոկոսով, մահացությունը՝ 13 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական բյուլետենում:
Օգոստոսի 22-ից մինչեւ 28-ն ընկած ժամանակաշրջանում կորոնավիրուսով հիվանդացությունը նվազել Է աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Ախտահարումների թվի առավել մեծ նվազում դիտվել Է Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (37 տոկոսով) եւ Եվրոպայում (20 տոկոսով):
Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել Է COVID-19-ով հիվանդացության ավելի քան 4,5 միլիոն նոր դեպք: Կորոնավիրուսից մահերի թվաքանակը նվազել Է բոլոր տարածաշրջաններում, բացի Հարավարեւելյան Ասիայից եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասի տարածաշրջանից. այնտեղ մահացությունը համապատասխանաբար ավելացել Է 15 տոկոսով եւ 3 տոկոսով:
Մահվան դեպքերի առավել մեծ նվազում Է գրանցվել Աֆրիկայում (64 տոկոսով), Արեւելյան Միջերկրականում (35 տոկոսով) եւ Եվրոպայում (30 տոկոսով):
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել Է COVID-19-ով պայմանավորած մահվան 13,5 հազար դեպք: Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 603 միլիոն դեպք եւ հիվանդության հետեւանքներից ավելի քան 6,4 միլիոն մահ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: