ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Ազատության պողոտայում՝ ժողովրդին հայտնի կամրջի տակ՝ թունելի սկզբնամասում, տեղի է ունեցել խոշոր ավտովթար. բախվել են Kia եւ 2 Opel մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր չունենք:

 

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ե՞րբ է թույլատրվում փոփոխել աշխատանքի էական պայմանները:

Նվարդ Հայրապետյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքի վայրի, աշխատանքի վարձատրության չափի եւ (կամ) այն որոշելու ձեւի, արտոնությունների, աշխատաժամանակի (աշխատանքի եւ հանգստի) ռեժիմի, տարակարգերի եւ պաշտոնների անվանումների, աշխատանքային պայմանագրի տեսակի եւ (կամ) գործատուի փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները: Փոփոխելու դեպքում գործատուն պետք է գրավոր ծանուցի մինչեւ 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, 1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ, 5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ, 10-15 տարի աշխատողին` 60 օր առաջ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքային պայմանագիրը կողմերի համաձայնությամբ լուծելիս մի կողմը գրավոր առաջարկում է մյուս կողմին լուծելու պայմանագիրը: Համաձայնության դեպքում մյուս կողմը 7 օրվա ընթացքում պետք է ծանուցի առաջարկ ներկայացրած կողմին, որից հետո կնքվում է գրավոր համաձայնագիր:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Թիվ 1 ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք:

Խորեն Դանիելյան (57 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ), մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիսն աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է  59 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 ցուցակ), մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում եւ այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:




Լրահոս