ՔՊ-ական պատգամավորները Դիլիջանում են․ թրեյնինգների են մասնակցում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.  Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԱԺ պատգամավորները երեկվանից Դիլիջանում են: Պատգամավորներին հատուկ զգուշացրել են, որ յուրաքանչյուրի ներկայությունը պարտադիր է, ովքեր երեկ չեն մեկնել, այսօր առավոտյան պետք է լինեն Դիլիջանում։ Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Դիլիջանում կուսակցական հավաք է ընթանում։ Իրականում, ամերիկյան NDI (National Democratic Institute) կազմակերպության փորձագետները թրեյնինգներ են անցկացնում իշխանական պատգամավորների հետ: Եթե սա պառլամենտարիզմի սկզբունքներին առնչվող սեմինարների շարք է, ապա ենթադրվում է, որ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին պետք է հրավիրեին։ Եթե չեն հրավիրել, կնշանակի՝ որոշել են իշխանական թիմին սովորեցնել, թե ինչպես պայքարեն ընդդիմության դեմ, ինչպես պահեն իշխանությունը եւ պայքարեն ռուսների դեմ։

Նախկինում նման՝ անթաքույց քաղաքական եւ մեր ներքին գործերին միջամտելու փորձեր չէին արվում, հիմա անում են։ Իսկ եթե սա դիտարկենք այն տեսանկյունից, որ Հայաստանում արտաքին քաղաքական վեկտոր է փոխվում, եւ ՀՀ իշխանությունները ՌԴ-ից կտրուկ անցում են կատարում ոչ թե դեպի եվրոպական, այլ հենց ԱՄՆ ուղղություն, այս սեմինարը միանգամայն հասկանալի է դառնում։ Թրեյնինգների վերջին օրը՝ կիրակի, Դիլիջան է մեկնելու նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, վերջերս ԱՄՆ դեսպան Լիլիթ Մակունցը եւս ինչ-որ ուղերձ էր բերել ԱՄՆ իշխանություններից, իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն իր մոտ էր հրավիրել իշխանամետ փորձագետներին եւ հորդորել, որ տարածաշրջանում որպես փրկություն՝ ԱՄՆ-ի ներկայությունը քարոզեն ու նախապատրաստեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս