Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գնհատամամբ՝ թատրոնից դուրս չէր էր եկել ու շարունակում էր քաղաքապետ խաղալ: Նախկին քաղաքապետն ըստ ավագանու անդամի՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ բարձր վարկանիշ ուներ ոչ թե իր, այլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շնորհիվ:
Նախկին պաշտոնյային ու հանրային դեմքին չբնորոշող ոչ կոռեկտ նմանատիպ արտահայտության՝ «Մարուքյանը, կարծում եմ, հետնամուտքի մոտ է», պատճառը, ըստ Դավիթ Խաժակյանի փոքրոգիությունն է ու այն հանգամանքը, որ իրենք նույնպես միացել էին նախկին քաղաքապետին իմպիչմենտ հայտնելու գործընթացին:
Ըստ «Լույս» խմբակցության ղեկավարի՝ Մարությանը գուցե հույս է ունեցել, թե զոհի կարգավիճակ ընդունելով՝ կարող է այնպես անել, որ ԼՀԿ-ում փոխեն դիրքորոշումն ու աջակցություն հայտնեն իրեն: «Բայց ինչպե՞ս կարող էինք աջակցել մի մարդու, ում աշխատանքը վաղուց ու շատ մոտիկից էին տեսել»,- մեզ հետ զրույցը եզրափակում է Խաժակյանը:
Սևակ Վարդումյան