Աշտարակի չոլերում ի՞նչ կա. թատերականի ռեկտորը՝ ԲՈՒՀ-երի միավորման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սեպտմբերի 1-ի կառավարության նիստում անդրադարձավ Ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագրերին, որտեղ կտեղափոխվեն հանրապետության բոլոր պետական բուհերը։

Այս անռչությամբ ArmLur.am-ը զրուցել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի հետ, ով մեզ հետ զրույցում իրատեսական չհամարեց պետական ԲՈՒՀ-երը Աշտարակ քաղաք տեղափոխելու մասին ծրագիրը:

«Մեզ ոչ մի բան դեռ չեն ասել: Ո՞նց պետք է Երեւանի Պետական կամ Բժշկական համալսարանները տեղափոխեն Աշտարակ: Ես ոչ մի բան չգիտեմ, որ ԲՈՒՀ-ը որի հետ պետք է միանա, ես ոչ մի  բան չգիտեմ: Կարծում եմ այդ ծրագիրն անհնար է իրականացնել, Աշտարակի չոլերում ինչ կա՞, որ տեղափոխեն, կարող եք ինձ ասել»,-նշեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Կառավարությունը մտադիր է խոշորացնել բուհերը, նպատակ կա ունենալ 8 պետական կոնսոլիդացված բուհ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ կառավարության հեռահար տեսլականներից է միավորել Հայաստանի Վ. Բրյուսովի անվան պետական, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Նշենք, որ բացի վերոնշյալ երեք բուհերի միավորումից, կառավարության ավելի վաղ ունեցած տեսլականներից էր նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի միավորումը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս