ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ «Ժողովուրդ»-ը պարբերաբար կհրապարակի քաղաքական ու հասարակական գործիչների կարծիքներ, որոնք կվերաբերեն քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանից խլված հողատարածքին: Հիշեցնենք, որ Համաշխարհային հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր,  Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանը արաբ մի շեյխի հետ որոշեց հանքային ջրերի գործարան կառուցել: Նա պտտվեց-պտտվեց ու եկավ հենց Սասուն Միքայելյանին եւ մոտ 100 գյուղացիների սեփականության իրավունքով պատկանող հողատարածքը խլեց նրանցից: Ու այդ ամենը կատարվեց Էկոնոմիկայի նախկին տխրահռչակ նախարար Ներսես Երիցյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «քավորությամբ»: Նրանց ավելի հարազատ էր արաբ Մուհամմեդ Մուսալլամը` իր փողերով, քան ՀՀ քաղաքացիներն` իրենց իրավունքներով:-Գիտեք, էս երկրում անբարոյականության դրսեւորումներն այնքան շատ են, որ հերթական անբարոյականության վրա զարմանալը կամ տարակուսանք հայտնելը, մեղմ ասած, շատ անլուրջ է. դա շարունակությունն է այն երեւույթների, ինչ-որ ամեն ժամ, ամեն րոպե տեղի է ունենում մեր երկրում, որն էլ խոսում է այն մասին, որ Հայաստանում առհասարակ որեւէ արժեք չի գնահատվում, հատկապես Արցախյան ազատամարտի մասնակիցներին այսօր չեն գնահատում: Այսօր բացի այն, որ Սասուն Միքաելյանին 24 ժամ հալածանքի են ենթարկում, առողջական նման խնդիր ունենալով` գտնվում է մեկուսացման մեջ, սա արդեն խոշտանգում է նշանակում, 24 -ժամյա հալածանք է: Արա Աբրահամյանի վերաբերմունքը կամ որեւէ այլ նմանատիպ մարդկանց վերաբեմունքը, զարմանալի չէ: Կարծում եմ,  էտ մարդիկ, մեղմ ասած, բարոյականության հետ խնդիրներ ունեն: ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆ ` ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ




Լրահոս