ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն բացատրել է, թե ինչու է հրաժարվել «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունից և մնացել ՊՍԺ-ում։
«Ես մեծ գումարներ կստանայի ցանկացած ակումբում։ Ես այդպիսի խաղացող կլինեմ ցանկացած թիմում, բայց երբեք չէի պատկերացնում, որ կզրուցեմ Ֆրանսիայի նախագահի հետ իմ կարիերայի մասին։ Դա խելագարություն էր։ Էմանուել Մակրոնն ասաց ինձ․ «Ես ուզում եմ, որպեսզի դու մնաս։ Չեմ ուզում, որ դու հեռանաս այստեղից։ Դու կարևոր ես Ֆրանսիայի համար»»,- Մբապեի խոսքն է մեջբերել The New York Times-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն 5 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։