Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հետ։ Այս մասին  X-ի իր էջում հայտնել է Marca թերթի լրագրող Ռամոն Ալվարես դե Մունը։

Փետրվարի 15-ին RMC Sport գործակալությունը հայտնել էր, որ Մբապեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ֆրանսիական ՊՍԺ-ն։

«Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ»,- գրել է լրագրողը։

Մբապեն 25 տարեկան է և ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Ֆուտբոլիստը թիմի կազմում դարձել է Ֆրանսիայի հնգակի չեմպիոն, երկրի գավաթի և սուպերգավաթի եռակի հաղթող, երկու անգամ նվաճել է Ֆրանսիայի լիգայի գավաթը։




Լրահոս