
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան կպահպանեն Ռուսաստանի դեմ Ուկրաինային աջակցելու միասնական մոտեցումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի փոփոխության հետ կապված հայտարարության մեջ։
«Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները ամենամտերիմ բարեկամներն ու դաշնակիցներն են: Մենք պահպանում ենք ամուր և միասնական մոտեցում Ուկրաինայի ժողովրդին աջակցելու և Ռուսաստանին իր գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցում»,- ասվում է հայտարարության մեջ: