Իզյումի բնակիչներին տարհանում են Ռուսաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խարկովի մարզի Իզյումի բնակիչների տարհանումը Ռուսաստանի տարածք շարունակվում է։ Այս մասին հայտնել է Իզյումսկի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիսլավ Սոկոլովը: Հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք սկսել ենք տարհանումը, թեև դանդաղ տեմպերով, բայց որքան հնարավոր է նրանց տեղափոխում ենք Ռուսաստանի Դաշնության տարածք, այստեղ նրանց ընդունում են միգրացիոն կենտրոնում, հոգեբանական և հումանիտար օգնություն են ցուցաբերում։ Կարծում եմ, որ մենք կշարունակենք փրկել մարդկանց ու տեղափոխել այստեղ»,- ասել է Սոկոլովը։

Ըստ նրա, Իզյումը «շատ ծանր վիճակում է, շատ մեծ թվով ավերածություններ կան, իրավիճակը շատ ծանր է»։

Ուրբաթ օրը Խարկովի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչևը հայտնել է, որ մարդկանց տարհանում են Իզյումից, Շևչենկովոյից, Բալակլեից և Կուպյանսկից։




Լրահոս