«Տոյոտա» մակնիշի անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, 9-ամյա և 19-ամյա աղջիկների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 9-ին, ժամը 22.30-ին, Երևանի Նաիրի Զարյան փողոցում «Տոյոտա» մակնիշի անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, 9-ամյա և 19-ամյա աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդին և մեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Կատարվում է քննություն:




Լրահոս