Հրդեհ է բռնկվել Մանթաշյան փողոցի բնակարաններից մեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 03:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:41-ին, մարվել՝ 04։07-ին։ Այրվել է բնակարանի խոհանոցը՝ մոտ 20 քմ։




Լրահոս