ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ կբացվի «Փեթակ» տանող երկկողմանի ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցներն արդեն երեք օր է, ինչ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով երկկողմանի բացել առևտրի կենտրոն տանող փողոցը։ Այսօր նրանց մի մասը հավաքվել էր ՀՀ կառավարության մոտ եւ գրավոր դիմում ուղղել Նիկոլ Փաշինյանին: Թե երբ կամ արդյոք կպատասխանի վարչապետը տնտեսվարողներին, հայտնի չէ: Բայց «Փեթակ»-ի առեւռտրականները հայտարարել են, որ իրենք շարունակելու են իրենց գործադուլը:

Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում ուժգին պայթյունից հետո այդ տարածքում քննչական գործողություններ են իրականացվում: Այդ իսկ պատճառով ճանապարհը շարունակում է դեռ փակ մնալ:
ArmLur.am-ը քիչ առաջ դիմեց ՀՀ քննչական կոմիտե եւ հետաքրքրվեց, թե երբ են ավարտվելու քննչական գործողությունները: Մեր հարցին ի պատասխան քննչական կոմիտեից փոխանցեցին, որ մոտ մեկ շաբաթից գուցե ավելի շուտ, ճանապարհ բացվի: Պարզվում է՝ դեռ պայթած կիսակառույցի փլուզման աշխատանքները պետք է արվեն, ինչից հետո տարածքը կմարքվի, իսկ ճանապարհը կբացվի: Քննչական կոմիտեից եւս մեկ անգամ ընդգծեցին, որ այս պահին դեռ գործողություններ են գնում, ինչից հետո որոշում կկայացվի այն քանդելու:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս