Մխիթար Հայրապետյանը՝ ԿԳՄՍ նախարար դառնալու լուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ը գրել էր, որ  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շուտով կազատվի պաշտոնից: Ավելին՝ ըստ մեզ հասած լուրերի, անգամ հայտնի է, թե ով է պատրաստավում փոխարինել Վահրամ Դումանյանին:

Կառավարությունը պատրաստվում է ԿԳՄՍ նախարար նշանակել իշխանական թիմի անդամ, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանին: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մխիթար Հայրապետյանը վաղուց է սպասում այդ պաշտոնին եւ դրան հասնելու համար ջանք ու եռանդ չի խնայել:

ArmLur.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» բարեգործական  հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանն ասաց, որ այս պահին Մխիթար Հայրապետյանը երկրում չէ եւ զբաղվում է միայն հիմնադրամի գործերով:

«Այլ տեղեկությունների այս պահին չենք տիրապետում»,-ասաց նա:

Այս առնչությամբ ArmLur.am-ը մեկնաբանություն փորձեց ստանալ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից: Ի պատասխան մեր հարցադրման` նախարարը նշեց. «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:

Հիշեցնենք, որ ավեի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ մեր տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ամենեւին էլ չի կիսում վարչապետի եւ կառավարության նոր նախագիծը ԲՈՒՀ-երի միավորման հետ կապված, եւ որպեսզի պատասխանատվությունն իր ուսերից գցի, նախարարը հանդիպումներ է փնտրում տարբեր համալսարանների ռեկտորների, պրոֆեսորների հետ եւ իր դժկամությունն է հայտնում, ասելով, որ նա եւս դեմ է, եւ փորձում է ամեն կերպ պայքարել այդ նախագծի դեմ: Բացի դա գաղտնիք չէ Վահրամ Դումանյան-Արայիկ Հարությունյան հակամարտությունը: Ավելին, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, այս վերջին շրջանում նրանց հարաբերություններն էլ ավելի են լարվել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս