![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/306739556_639668497522234_7811078278878551669_n.jpg)
Մեր երկրում ստեղծված օրհասական այս իրավիճակում խնդրում եմ Աստծուն երես չդարձնել հայ ժողովրդից ու մեր հայրենիքից: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Խորին ցավակցությունս ու զորակցությունս եմ հայտնում զոհված հերոս տղաների ընտանիքներին: Վիրավոր զինվորներին և քաղաքացիական անձանց մաղթում շուտափույթ ապաքինում:
Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի հանրապետություններին, մեր զինվորներին, սպաներին և հայ ժողովրդին: