Այս պահին խորհրդարանական ընդդիմությունը մեկ մարդու նման Ազգային ժողովում է:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ընդդիմադիր պատգամավորներն իրենց աշխատասենյակներում են: Ամեն մեկին իր հերթին ու իր չափով աշխատում է հայտարարության տեքստի վրա, որ վերաբերում է այսօր գիշերվանից Ադրբեջանի կողմից սադրանքներ հրահրելուն ու նախահարձակ լինելուն:
Նշենք, որ ԱԺ մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիիրն» էլ իր հերթին է հայտարարության տեքստ պատրաստել:
Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ եթե ԱԺ կանոնակարգ-օրենքը թույլ չի տալիս այլընտրանքային տեքստ առաջարկել ու ընդունել, ապա ընդդիմության ներկայացրած տեքստի կարեւոր կետերը պետք է ներառվեն ընդհանուր տեքստում: