Ինչպես գիտենք՝ սեպտեմբերի 12-ից կեսգիշերից Ադրբեջանը հարձակում է սկսել Հայաստանի Հանրապետության վրա: Սահմանային լարված իրավիճակի մասին իրենց մտահոգություններով են կիսվել նաեւ հայ հայտնիները:
ArmLur.am-ը այսպիսով ներկայացնում է նրանցից մի քանիսին:
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, անդրադառնալով սահմանային իրավիճակին, իր միկրաբլոգում գրել է.
«2 տարում լավ կազմակերպված վերջնական կոտրեցին մեզ՝ ոգով, հոգով, զենքի բացակայությամբ, գոյություն չունեցող «խաղաղության» քարոզով ու արժանապատվությունն իսպառ տրորելով: Թշնամին ռևանշիզմի իրավունք ունի, իսկ հայը՝ իր ԵՐԿԻՐԸ պաշտպանելու իրավունք՝ չունի:
Արծրունը չի գրել՞, որ հաղթում ենք…
դեռ կոչ չեն արել՞ տանն ով ինչ կասկա ունի վերցնի գնա..
Հիմա հիմնադրամ կ՞ա , ներսի ու դրսի հայերը էլ ո՞նց հավատան..
էն զինվորների մայրերը ի՞նչ լինեն…
էս ոնց քանդեցիք ախր, Աստծո անեծքը ձեզ վրա ու ձեր սերնդների:
Երիցս»:
Հաղորդավար, երգիչ Արամ Mp3 գրել է.
Դերասան Աղաս Մանուկյանը գրել է.«Զոհվել չկա տղերք…»
Դերասնուհի Տաթև Հովակիմյան. «Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա,և Հայաստանում պատերազմ է…: Իմ էջերում բացի պաշտոնական տեղեկություններից չեք տեսնելու այլ գրառում…Մուսի-պուսի,հաղթելու ենք ու նմանօրինակ գրառումներ,նկարներ՝տղերքի,ում հերոսացնում ենք,քարտեզներ,ոչ մի բան…Ու նույնը խորհուրդ կտամ ձեզ կամ անգամ կխնդրեմ ձեզ… Հաղթում է զուսպը,ու հաճախ նա ,ով լռում է…2020-ին աղմուկը կարևոր բաներ էր կոծկում ու լղոզում…»:
Լիդա Եղիազարյան