Սոթքում հրետակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 14-ին ժամը 08։04-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղում հրետակոծության հետևանքով այրվում է տուն։

Ինչպես  հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 2/1 փողոցի տներից մեկի հարակից կիսաքանդ անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:31-ին, մարվել՝ 08:51-ին: Այրվել անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։




Լրահոս