Սյունիքի մարզի սահմանային Ներքին Հանդում այս պահին ամեն ինչ նորմալ է, կրակոցներ գրեթե չկան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը:
«Ամեն ինչ նորմալ է, մի սուտկա կլինի չեն կրակել, հանգիստ է: Բնակիչները գյուղում են, մարտական տրամադրված»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Լիդա Եղիազարյան