Լաչինի միջանցքի նոր ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի հետ, կսկսի գործել 2023 թվականի ապրիլի 1-ից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Վերջին ամսվա ընթացքում ձեռնարկած ջանքերի գլխավոր արդյունքն այն էր, որ ընդհանուր փոխըմբռնում է եղել, կապված նրա հետ, որ Լաչինի միջանցքով նոր ճանապարհը կսկսի գործել 2023 թվականի ապրիլի 1-ից։ Միևնույն ժամանակ օգոստոսի 30-ից երթևեկությունն իրականացվում է ժամանակավոր ճանապարհով` շրջանցելով Լաչին քաղաքն ու այլ բնակավայրերը, որոնք գտնվում են միջանցքի հին մայրուղու անվտանգության գոտու սահմաններում», – ասել է դիվանագետը։