
Երկրի համար այս օրհասական պահին վարչապետի կողմից «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության հասցեին նման հայտարարությամբ հանդեսը գալն առնվազն զարմանքի տեղիք է տալիս։ Պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքները պետք է ուղղել իրական հասցեատերերին։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությանը՝ մեղադրելով կազմակերպության անդամներին լրտեսության մեջ: