Բաղրամյան պողոտան փակ է. բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են նաև Կառավարության շենքի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է. բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել։ Այս պահին փակ է նաև Բաղրամյան պողոտան: Նշենք, որ նրանք բողոքում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից։

Խորհրդարանում Փաշինյանն այսօր հայտարարեց, որ հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել նրանց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քկմ տարածքով տևական խաղաղություն կստանա։

Հավաքվածների շարքերում են քաղաքացիներ, ժամկետային զինծառայողների ծնողներ, որոնց որդիները ներկա պահին դիրքերում են։




Լրահոս