Ժողովրդին ցո՛ւյց տվեք Փաշինյանին անվստահություն հայտնելու ստորագրությունները․ Տոնոյանը՝ պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ելույթ ունենալով ԱԺ-ի դարպասների մոտ մեկնարկած հանրահավաքի ժամանակ, վստահեցրեց, որ ընդդիմադիր պատգամավորների ստորագրություններով՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու թուղթը կա, պատրաստ է։ «Չկա 18 բավարար ձայն, որ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացը տրամաբանական ավարտին հասցվի»,- ասաց նա։

Ի հավվելումն նրա ասածի՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը նկատեց․ «Ո՞ւր է այդ թուղթը, բերեք, ցույց տվեք այն, մարդիկ թող տեսնեն, այնուհետ մենք կորոշենք, թե ինչպես գնալ ՔՊ-ական պատգամավորների հետևից։ Թուղթը ցույց տվեք մարդկանց, մնացածը մենք կշարունակենք»։

Սևակ Վարդումյան




Լրահոս