Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գումար կստանա՝ կուսակցություններին աուդիտի ենթարկելու համար: Նշենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահված կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների աուդիտորական ծառայությունների ձեռքբերման գումարը կազմում է 10 մլն 84 հազար դրամ:
Իսկ պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների աուդիտի պայմանագրի գները սահմանվել են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցություն՝ 4 մլն 800 հազար դրամ, «Հանրապետություն» կուսակցություն՝ 810 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 960 հազար դրամ, «Հայաստան դաշինք» 3 մլն 514 հազար դրամ (որում ներառված են՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ 2 մլն 320 հազար դրամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը՝ 1 մլն 194 հազար դրամ), իսկ մյուս կուսակցություններինը՝ 9 մլն 300 հազար դրամ, որից «Հայաստանի դեմոկրատական»՝ 1 մլն 170 հազար դրամ, «Մեր տունը Հայաստանն է»՝ 1 մլն 230 հազար դրամ, «Հայրենիք»՝ 1 մլն 455 հազար դրամ, «Ապրելու երկիր»՝ 1 մլն 485 հազար դրամ, «Հայաստանի Հանրապետական»՝ 3 մլն 120 հազար դրամ և «Լուսավոր Հայաստան»՝ 840 հազար դրամ:
Ս.Հ.