![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/244222.jpg)
Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկած Եվրոպայի սամբոյի պատանեկան առաջնությունում գերծանր քաշային Էրիկ Սաղաթելյանը հաղթել է բոլոր գոտեմարտերում և արժանացել ոսկե մեդալի:
Հայաստանի սամբոյի հավաքականի ևս 3 մարզիկներ արժանացել են արծաթե և բրոնզե մեդալների:
Աղջիկների 47 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը բրոնզե մեդալ է նվաճել, տղաների պայքարում էլ 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը և 98 կգ քաշային Աղվան Պետրոսյանը զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը:
Այսօր արդեն պայքարի դուրս կգան երիտասարդները: