ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ Համացանցից

 

Այս օրերին, երբ զինվորին անհրաժեշտ պարագաների  հետ մարդիկ ցանկանում են նաեւ քաղցրավենիք ուղարկել սահման, անհասկանալի է, թե ինչ սրտով են որոշ տնտեսվարողներ այս ֆոնին թանկացրել քաղցրեղենի գինը:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ պարտականություններ ունեն խնամակալները եւ հոգաբարձուները:

 Հրանտ Բաբայան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Խնամակալության եւ հոգաբարձության պարտականությունները կատարվում են անհատույց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Անչափահաս քաղաքացիների խնամակալները եւ հոգաբարձուները պարտավոր են իրենց խնամարկյալների հետ ապրել համատեղ: Տասնվեց տարին լրացած խնամարկյալից հոգաբարձուի առանձին ապրելը թույլատրում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, եթե դա անբարենպաստ չի անդրադառնում խնամարկյալի դաստիարակության, նրա իրավունքների ու շահերի պաշտպանության վրա: Խնամակալները եւ հոգաբարձուները պարտավոր են խնամակալության ու հոգաբարձության մարմիններին տեղեկացնել իրենց բնակության վայրը փոփոխելու մասին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խնամակալները եւ հոգաբարձուները պարտավոր են հոգալ իրենց խնամարկյալների ապրուստը, ապահովել նրանց խնամքն ու բուժումը, կրթությունը եւ դաստիարակությունը, պաշտպանել նրանց իրավունքներն ու շահերը:

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Որո՞նք են քրեական պատասխանատվությունը բացառող հիմնավորված ռիսկերը:

Լեռնիկ Հայրապետյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել անձի, հասարակության կամ պետության համար օգտակար, իրավաչափ նպատակի հասնելու համար գործադրված հիմնավորված ռիսկի ժամանակ: Ռիսկը համարվում է հիմնավորված, եթե հետապնդվող նպատակին չէր կարելի հասնել առանց ռիսկի դիմելու, եւ ռիսկի դիմած անձն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը կանխելու համար: Ռիսկը հիմնավորված չի համարվում, եթե դա ակնհայտորեն զուգորդված է եղել այլ անձի զոհվելու վտանգով կամ արտակարգ իրավիճակի սպառնալիքով:

ՀՀ քննչական կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառել ի կատարումն անձի մասնագիտական գործառույթների, եթե պահպանվել են այդ մասնագիտական գործառույթների իրականացման համար իրավական ակտերով սահմանված պահանջները:




Լրահոս