ՀԱՊԿ-ը «դեռ չի հանում թուրը պատյանից» եւ փորձում է խաղաղ ճանապարհով կարգավորել իրավիճակը Հայաստանի սահմանին․ Սիդորով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը լրագրողներին ասել է, որ ՀԱՊԿ-ը «դեռ չի հանում թուրը պատյանից» եւ փորձում է խաղաղ ճանապարհով կարգավորել լարվածության սրումը Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Ղրղըզստանն ու Տաջիկստանի սահմանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գեներալ-գնդապետը նշել է, որ ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ տաջիկա-ղրղըզական սահմանային գոտում ՀԱՊԿ-ի համար տհաճ իրավիճակ է ստեղծվել։

«Միեւնույն ժամանակ, եւ մեր կանոնադրության մեջ, եւ փաստաթղթերում, եւ հենց Հավաքական անվտանգության պայմանագրում գրված է, որ առաջնահերթությունը տրվում է քաղաքական-դիվանագիտական մեթոդներին։ Ուստի մենք առայժմ պատյանից թուրը չենք հանում եւ հնարավորինս փորձում ենք հարցերը լուծել խաղաղ ճանապարհով։ Կարծում եմ, որ այս ուղղությամբ աշխատանքը մեծ հեռանկարներ ունի ինչպես այստեղ, այնպես էլ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում»,- ասել է նա։

«Այսօրվա հիմնական խնդիրը եղել է այն, որ այցելենք այն տարածքներ, այն վայրեր, որտեղ տեղի են ունեցել բախումները՝ տեղանքի հատվածներ, բնակավայրեր, հայկական կողմի ստորաբաժանումների դիրքեր, որոնք ենթարկվել են կրակային գնդակոծման»,- շարունակել է առաքելության խմբի ղեկավարը։ «Փորձում ենք հնարավորինս օբյեկտիվ լինել, ուստի կաշխատենք փաստերի վրա, որեւէ եզրահանգման մասին խոսելը դեռեւ վաղ է, եւ ընդհանուր առմամբ դա կներառվի աշխատանքի արդյունքների վերաբերյալ ընդհանուր տեղեկանքում»,- հավելել է գեներալ-գնդապետ Սիդորովը։




Լրահոս