Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բաքուն Երևանին է հանձնել 32 հայ զինվորների մարմիններ։
Նշվում է, որ փաստը հաստատել են ԱՀ բանտարկյալների եւ անհայտ կորած քաղաքացիների գործերով պետական հանձնաժողովը։
ArmLur.am֊ը կապ հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ՝ ճշտելու տարածված ինֆորմացիայի իսկությունը: Մեզ փոխանցեցին, որ հայկական կողմին, այո, հանձնվել է 32 մարմին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։
Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։