
Ադրբեջանը հայտարարել է, որ Կարմիր խաչի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցել 95 հայ զինծառայողի մարմին:
ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հաստատեց տեղեկությունը, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ռազմական վերջին գործողությունների ժամանակ զոհված 95 զինծառայողի մարմին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը ՀՀ-ին էր փոխանցել 32 հայ զինծառայողի մարմին: