Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով հեռացել է Ռուսաստանի հավաքականի ճամբարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Դինամոյի հարձակողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով հեռացել է Ռուսաստանի հավաքականի ճամբարից, հայտնում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը:

Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Զենիթի» դեմ խաղի ժամանակ 19-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել: Զախարյանը վերականգնվելու է «Դինամոյի» բժիշկների հսկողության ներքո:

Ռուսաստանի հավաքականը սեպտեմբերի 24-ին ընկերական խաղում մրցելու է Ղրղզստանի ընտրանու հետ:

Արսեն Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում «Դինամոյի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, խփել 1 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում:




Լրահոս