Զախարյանը տաղանդավոր է, բայց նրան ժամանակ է հարկավոր. Իգոր Լեդյակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Իգոր Լեդյակովը խոսել է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին։

«Զախարյանը խփել է մեկ գոլ, իսկ մենք արդեն խոսում ենք Իսպանիայում ամբողջությամբ հարմարվելու մասին։ Ոչ, նա միայն առաջին քայլերն է կատարում, ընտելանում է։ Տաղանդավոր ֆուտբոլիստ է, երիտասարդ տղա, որին ժամանակ է հարկավոր։ Սակայն կարծում եմ՝ ճիշտ մոտեցման դեպքում նրա մոտ ամեն բան նորմալ կլինի»,- մարզչի խոսքերը մեջբերում է «Чемпионат»-ը:

Արսեն Զախարյանը նախորդ ամռանն է Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադ»։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 20-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 21 խաղի, խփել մեկ գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում։




Լրահոս